Յուլիա Ավերկիևա
Յուլիա Ավերկիևա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1907[1] |
Ծննդավայր | Kemsky Uyezd, Արխանգելսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1980[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբնապահպանության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ազգագրագետ, մարդաբան, պատմաբան և ազգագրագետ |
Աշխատավայր | Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Յուլիա Պավլովնա Ավերկիևա (ամուսնությամբ` Պետրովա, հուլիսի 24, 1907[1], Kemsky Uyezd, Արխանգելսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 9, 1980[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ազգագրագետ, Հյուսիսային Ամերիկայի հնդիկների ազգագրության ամենախոշոր մասնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր։ Հեղինակ է ամերիկյան հնդիկների հասարակության պատմության մի շարք մենագրությունների և ամերիկյան ազգագրության տեսական մտքի, ինչպես նաև միջազգային բազմաթիվ գիտական հոդվածների և զեկույցների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիա Պավլովնա Ավերկիևան ծնվել է 1907 թվականի հուլիսի 24-ին, Արխանգելսկի նահանգի Կեմսկի Ույեզդի Պոդուժեմիե գյուղում՝ օնեգյան գյուղացի պոմորների ընտանիքում։ 1925 թվականին ավարտել է Կեմ քաղաքի 2-րդ աստիճանի դպրոցը։ Ազատ տիրապետել է կարելերեն լեզվին։ Նույն թվականին Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական կրթության կոմիսարիատի կողմից գործուղվել է Պետրոզավոդսկ քաղաք՝ բուհական քննություններ հանձնելու համար։ Ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի ազգագրական բաժինը, որտեղ սովորել է Վլադիմիր Գերմանովիչ Տան-Բոգորազի և Լև Յակովլևիչ Շտեռնբերգի մոտ։
1929 թվականին ավարտել է համալսարանը ֆիննո-ուգորական ժողովուրդների ազգագրություն մասնագիտությամբ և երկու տարով ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարիատի կողմից գործուղվել ԱՄՆ, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան, որտեղ Ֆրանց Բոասի մոտ մասնագիտացել է ամերիկյան ազգագրության բնագավառում։ 1930 թվականի աշնանը, ընդունելով նրա հրավերը, մասնակցել է Կանադայի Վանկուվեր կղզու կվակիյութլ հնդիկների մոտ կազմակերպված արշավախմբի աշխատանքներին։ Այդ արշավախումբը ընդմիշտ որոշեց նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը[Նշում 1]։
Գիտական գործունեությունը 1930-1940 ական թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո Ավերկիևան ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ ասպիրանտուրա և ԽՍՀՄ ԳԱ մարդաբանության և ազգագրության թանգարանում աշխատել իր դիսերտացիայի վրա՝ Նիկոլայ Միխայլովիչ Մատորինի և Վլադիմիր Գերմանովիչ Տան-Բոգորազի ղեկավարությամբ։ 1932 թվականի գարնանը «Խորհրդային ազգագրություն» ամսագրում տպագրվել է ազգագրության և ֆիզիկական մարդաբանության հարցերի վերաբերյալ նրա առաջին գիտական հոդվածը։ 1931 թվականի օգոստոսի 4-ին Ջուլիա Պավլովնա Ավերկիևան ամուսնացել է ԱՄՆ-ից վերագաղթած Պետեր Աֆանասիևիչ Բուկինի հետ, ով վերցրել նրա ազգանունը։ Ամուսնությունն անհաջող էր, և չնայած դստեր՝ Ելենայի ծնունդին, 1934 թվականին զույգը բաժանվել է։ 1935 թվականի աշնանը նա երկրորդ անգամ ամուսնացել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի մասնաճյուղի գիտաշխատող, հին չինական փիլիսոփայության մասնագետ Ապոլոն Ալեքսանդրովիչ Պետրովի հետ, որը որդեգրեց առաջին ամուսնությունից ունեցած դստերը։ Նույն 1935 թվականին Յուլիա Պավլովնա Ավերկիևան պաշտպանել է թեկնածուական թեզը` «Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան ափի ցեղերի ստրկությունը» թեմայով։ Այդ ժամանակ, բացի ռուսերենից և կարելերենից, նա ազատ տիրապետել է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և ֆիններեն լեզուներին։
1936 թվականին, քաղաքական նկատառումներից ելնելով, Ավերկիևան վտարել են Կոմերիտմիությունից և ազատել աշխատանքից։ Այնուամենայնիվ, նույն թվականին Ջուլիա Պավլովնա Ավերկիևան աշխատանքի է ընդունվել Սալալկով-Շչեդրինի անվան պետական հանրային գրադարանի համակարգման բաժնում` որպես առաջին կարգի գրադարանավար։ Այստեղ նա մեծ աշխատանք է կատարել ազգագրության, աշխարհագրության և մարդաբանության բնագավառի գրադարանային կատալոգների ստեղծման և համակարգման գործում։ 1937 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Զինաիդան։ 1938 թվականին ընդունվել է ազգագրության ինստիտուտ՝ որպես ավագ գիտաշխատող։ 1941 թվականի հուլիսին իր ընտանիքի հետ տարհանվել է Լենինգրադից Մոսկվա, այնուհետև` Կազանի և Կյուբիշևի մերձակայքում գտնվող Ուսլան գյուղ, որտեղ բնակվել է մինչև 1942 թվականի ապրիլ։
Էվակուացիայից Մոսկվա վերադառնալուց հետո դիվանագիտական բնագավառի աշխատող ամուսնու հետ միասին տեղափոխվել է Չինաստան, 1942 թվականի մայիսից մինչև 1943 թվականի սեպտեմբեր, իսկ 1945 թվականից մինչև 1947 թվականի հուլիսը բնակվել է Չունցինում։ 1943 թվականի սեպտեմբերից մինչև 1945 թվականը եղել է ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի հեռակա դոկտորանտ։ 1947 թվականին Չինաստանից վերադառնալուց հետո ընդունվել է այդ ինստիտուտ՝ որպես կրտսեր գիտաշխատող։
Ձերբակալություն և վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական դրդապատճառներով 1947 թվականի նոյեմբերի 25-ին նրան ձերբակալել են։ Բանտարկության ընթացքում` 1948 թվականի ապրիլի 28-ին, Յուլիա Պավլովնա Ավերկիևան որդի է ծննդաբերել, որին երկու շաբաթ անց տեղափոխել են մանկատուն, առանց Ապոլոն Ալեքսանդրովիչ Պետրովին որդու մասին որևէ բան ասելու։ 1949 թվականին նրան դատապարտել են 5 տարվա ազատազրկման և ուղարկել Մորդովական ԻԽՍՀ Տեմնիկով քաղաք` պատիժը հարկադիր աշխատանքային ճամբարում կրելու։ Նույն թվականին Յուլիա Պավլովնա Ավերկիևայի երկրորդ ամուսինը հանկարծամահ է եղել։ 1952 թվականի նոյեմբերի 28-ին նրան աքսորել են Կրասնոյարսկի երկրամասի Ենիսեյի շրջան։ Այստեղ Ստրելկա գյուղում ազգագրագետ-գիտնականը փայտամշակման գործարանում աշխատել է որպես հաշվետար։ 1954 թվականին, համաներման արժանանալով, նա վերադարձել է Մոսկվա, 1956 թվականին՝ լիովին արդարացվել։
Գիտական գործունեությունը 1960-1970-ական թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականի օգոստոսին Յուլիա Պավլովնա Ավերկիևան վերականգնվել է ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, որտեղ էլ աշխատել է մինչև իր մահը։ Այստեղ վերջում զբաղեցրել է Ամերիկայի ժողովուրդների բաժնի վարիչի պաշտոնը։ 1962 թվականի մարտին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Տոհմային համայնքի տարրալուծումը և դասական հարաբերությունների ձևավորումը Հյուսիսային Ամերիկայի Հյուսիսարևմտյան ափի հնդիկների շրջանում» թեմայով, և այդ տարվա հուլիսին նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի կոչում։
Նույն թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, մասնակցել է մարդաբանության և ազգագրության վերաբերյալ մի շարք միջազգային կոնգրեսների` Մոսկվայում (1964), Տոկիոյում (1968), Չիկագոյում (1973), Էվյանում (1966), սոցիոլոգիայի վերաբերյալ միջազգային կոնգրեսներին, Վառնայում (1970), Տորոնտոյում (1974), Ստոկհոլմում (1978), Ավստրիայի Բուրգ-Վարտենշտեյն քաղաքում (1976) և Մոսկվայում անցկացվող հոգեբանների միջազգային կոնգրեսին (1966), «Ազգագրության տեղը գիտությունների համակարգում» գիտաժողովում։ Նա բազմիցս ընտրվել են միջազգային գիտական ընկերությունների խորհուրդների կառավարման մարմիններում։ Նա եղել է Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի Մարդաբանական և ազգագրական գիտությունների միջազգային միության մշտական խորհրդի անդամ, Ռասայական և էթնիկական հարաբերությունների և ազգային փոքրամասնությունների կարգավիճակի հետազոտական հանձնաժողովի փոխնախագահ։ 1966-1980 թվականներին եղել է «Սովետական ազգագրություն» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում ԱՄՆ-ում և Կանադայում հնդկացիների ժամանակակից շարժմանը և նրանց վիճակին այդ երկրներում։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիա Պավլովնա Ավերկիևան մահացել է 1980 թվականի հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում։ Նա դիակիզվել է, աճյունասափորը թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը Ապոլլոն Ալեքսանդրովիչ Պետրովի գերեզմանում։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ У индейцев из племени квакиютль Юлия Павловна Аверкиева прошла инициацию и получила новое имя Хвуана, а также родовой тотем в виде ярко раскрашенного орла, терзающего касатку, который всегда хранила на своём письменном столе.
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аверкиева Ю. П. Рабство у индейцев Северной Америки. — М.: Изд-во Академии наук СССР, 1941. — 100 с.
- Аверкиева Ю. П. Разложение родовой общины и формирование раннеклассовых отношений: в обществе индейцев Северо-западного побережья Северной Америки. — М.: Изд-во Академии наук СССР, 1961. — 271 с.
- Аверкиева Ю. П. Индейское кочевое общество XVIII-XIX вв.. — М.: Наука, 1970. — 175 с.
- Аверкиева Ю. П. Индейцы Северной Америки. — М.: Наука, 1974. — 347 с.
- Аверкиева Ю. П. История теоретической мысли в американской этнографии. — М.: Наука, 1979. — 299 с.
- Аверкиева Ю. П. Из экспедиционных материалов по индейцам квакиютль.. — СПб.: Музей антропологии и этнографии (МАЭ) РАН, 2005. — 323 с. — (Аборигены Америки: предметы и представления).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аверкиева, Юлия Павловна / Нитобург Э. Л. // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 73., (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ю. П. Петрова–Аверкиева». ИЭА РАН. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.
- Аргутинская Н. К. — Сотрудники РНБ — деятели науки и культуры. Биографический словарь, т. 1-4.«Аверкиева (Петрова–Аверкиева) Юлия Павловна». РНБ.
- Нитобург Э. Л. «Ю. П. Петрова-Аверкиева: учёный и человек» (PDF). Ihst.ru.
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 1980 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային ազգագրագետներ
- Խորհրդային պատմաբաններ
- Կին մարդաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Ռուս մարդաբաններ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ